
Հորդառատ անձրևի հետևանքով Խարագաուլիի Գեդսամանիա գյուղում դուրս է եկել Ուխադուրա գետը, ինչի պատճառով վնասվել են կամուրջներն ու ավտոճանապարհները։ Առանձին հատվածներում հնարավոր է շարժվել միայն ոտքով։ Ճանապարհը ծածկված է քարերով և մեծ քանակությամբ խճաքարերով։
Տարերային աղետի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական ցանքատարածությունները, հեղեղվել են բակերը։
Նաև հորդառատ անձրևը քշել է մեքենաներ և նետել գետի հունը։
Աղետի վայրում է գտնվել Խարագաուլիի քաղաքապետը։