Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցք են ստեղծում

Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցք են ստեղծում

Ադրբեջանում, Ղազախստանում, Վրաստանում եւ Թուրքիայում մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջն ուժի մեջ կմտնի Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի մասին հուշագիրը: Փաստաթուղթը Ռուսաստանը շրջանցող այդ երթուղում համաձայնեցված տարանցիկ սակագներ է նախատեսում: Դրանք Ռուսաստանի տարանցիկ սակագներից նվազագույնը 10-13%-ով էժան են, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Խոսքը Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով եւ Թուրքիայով (ներառյալ երկու երկրների սեւծովյան ավազանը) անցնող միջանցքի մասին է: Նույն երթուղով, դարձյալ Ռուսաստանը շրջանցող գազատարներ են նախատեսված Ադրբեջանից եւ Միջին Ասիայից դեպի Եվրոպա:
Հրատարակչությունը նշում է, որ հատկանշական է նախագծերում Ղազախստանի մասնակցությունը, չնայած որ Մաքսային միության շրջանակում Աստանան պայմանավորվում է Ռուսաստանի հետ միացյալ տարանցիկ եւ տրանսպորտային քաղաքականության շուրջ:
2012թ.-ից Ղազախստանը հացահատկի արտահանումն իրականացնում է նույն այդ երթուղով (Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նավահանգիստներով):NEWS.am



Opinion, pooling and voting