
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի եվրոպական նկրտումներին համահունչ»,- սոցցանցում գրառում է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ֆոն դեր Լեյենը լուսանկար է հրապարակել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումից։
«Տիկին նախագահ, ես շնորհակալություն եմ հայտնում ձեր ղեկավարության համար և իմ խորին հարգանքն եմ հայտնում Վրաստանի եվրոպական ապագայի հանդեպ ձեր նվիրվածության համար: Վրաստանի բնակչության մեծամասնությունը պաշտպանում է այս ճանապարհը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի եվրոպական նկրտումներին համահունչ»,- գրում է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։