
Թբիլիսիում Դիդուբե-Ավճալա հատվածում գնացքը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, ինչի հետեւանքով նա տեղում մահացել է։
Ըստ տարածված տեղեկատվության՝ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ միջին տարիքի ի կինը անցել է ռելսերը։
Ինչպես Interpressnews-ին հայտնեցին ՆԳՆ-ից, հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով, որը ենթադրում է ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ երկաթուղային, ջրային կամ օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում։