
Վրաստանում բարձր ջերմաստիճանի ֆոնին մինչև հունիսի 21-ը տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև, կարկուտ, կայծակ և ուժեղ քամի։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան։