2020 թվականին «Աջակցություն գյուղին» ծրագրով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղին հատկացվել էր 16 000 լարի գումար, որտեղ բնակիչների որոշմամբ գյուղում հիմք է դրվել սպորտդահլիճի կառուցմանը:
Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետը բազմաթիվ անգամ մրցույթ է հայտարարել Թորիա գյուղում սպորտային դահլիճի կառուցման համար (NAT240004396)։ Հատկացվել է 285 հազար լարի, որը 100 տոկոսով ֆինանսավորվում է տեղական բյուջեից։ Սակայն մրցույթին ոչ մի ընկերություն չմասնակցելու պատճառով այն չի կայացել։
2024 թվականի մայիս ամսին կրկին մրցույթ էր հայտարարվել, սակայն դարձյալ մասնակից չլինելու պատճառով տենդերը չի կայացել։ NAT240010215
Նշենք, որ բնակիչների որոշմամբ այս տարի Թորիա գյուղում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում կկառուցվի մանկական խաղահրապարակ։
NOR ռադիոկայանը կլինի հետևողական և կտեղեկացնի զարգացող իրադարձությունների մասին։
Կարդացեք նաև՝