Ախալցիխեիում Ասպինձայի փողոցում առերեսում է տեղի ունեցել հարեւանների միջև, ինչի հետևանքով մեկ տղամարդ վիրավորվել է։ Ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ դեպքի առնչությամբ մեկ անձ ձերբակալվել է։
«Հարավային դարպաս»-ի տեղեկություններով՝ Ասպինձայի փողոցում հարեւանների առերեսման ժամանակ մեկը քարով հարվածել է մյուսի գլխին։ Տուժածին շտապօգնության խումբը տեղափոխել է «Եվեքսի» կլինիկա։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։ Նրանց տեղեկություններով՝ մեկ անձ ձերբակալվել է։ sknews.ge