Այսօր՝ հունիսի 17-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում տեղի է ունեցել Ախալքալաքի «Աբուլ» և Գագրայի «Դինամո» թիմերի հանդիպումը։ Խաղն ավարտվել է 4։1 հաշվով՝ հօգուտ «Աբուլ» թիմի։
«Աբուլ» թիմից գոլերի հեղինակներն են դարձել.
Այս հաղթանակը «Աբուլ» թիմին բարձրացրեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական: Թիմը ձգտում է մինչեւ մարզային առաջնության առաջին խաղափուլի ավարտը լավագույն հնգյակում հայտնվել։
Մինչեւ առաջին խաղափուլի ավարտը եւս 2 խաղ կա, հաջորդ հանդիպումը կկայանա Թբիլիսիում հունիսի 24-ին՝ «Սպաերի-2» թբիլիսյան թիմի դեմ, իսկ առաջին խաղափուլի վերջին խաղը կկայանա հուլիսի 1-ին՝ առաջնությունում առաջատար Խաշուրիի «Իվերիա» թիմի հետ։ jnews.ge