
Ղրղզստանի հարավում գտնվող Ջալալ-Աբադ շրջանում 4,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։
Ինստիտուտի տվյալներով՝ 4,5 մագնիտուդ ցնցումներ են գրանցվել երեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 2:02-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջալալ-Աբադ շրջանում՝ Արսլանբոբ գյուղից 4 կմ հարավ-արևմուտք և Ջալալ-Աբադ շրջկենտրոնից 45 կմ հեռավորության վրա։ shantnews.am