Թբիլիսիի ըմբշամարտի ակադեմիայում հունիսի 16 -ին տեղի ունեցավ «Կյոկուշին» կարատեյի Վրաստանի առաջնությունը, որը նաև ընտրական մրցաշար էր Եվրոպա մեկնելու համար։
Նինոծմինդայից թվով 10 կարատեիստներ մարզիչ՝ Սամվել Դարբինյանի գլխավորությամբ մեկնեցին Թբիլիսի մասնակցելու վերոնշյալ առաջնությանը։
Սամվել Դարբինյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց․ «Մրցաշարին մասնակցում էին բոլոր լավագույն մարզիկները՝ որտեղ հաղթողը հնարավորություն կստանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Մեր խումբը ներկայացավ թվով 10 մասնակիցներով: Մենք ձեռք բերեցինք 5 մեդալ՝ որտեղ ունեցանք թվով 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալակիրներ։ Երեխաները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերով»:
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Կարդացեք նաև՝