Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում նշվեց Վրաց լեզվի օրը: Միջոցառումը կազմակերպել էր 7-րդ դասարանի դասղեկ Սյուզաննա Մղդեսյանը:
7-րդ դասարանցիները ուսուցիչների և ծնողների առջև հանդես եկան վրացական պարային կատարումներով, երգեցողությամբ և ասմունքով: Դասղեկ Սյուզաննա Մղդեսյանի խոսքով՝ նմանատիպ միջոցառումները օգնում են աշակերտներին ավելի լավ սովորել վրաց լեզուն և մոտիկից ծանոթանալ վրացական մշակույթի հետ:
Աշխարհում վրաց լեզվով խոսում են ավելի քան 4 միլիոն մարդ:Վրացերեն այբուբենն ստեղծվել է մ.թ. 5-րդ դարում: Այն պատկանում է քարթվելական լեզվախմբին: Վրացերենն ունի 5 ձայնավոր և 28 բաղաձայն:
Անահիտ Զալալյան