Ակտիվորեն ընթանում են Նինոծմինդայի հիվանդանոցի բակի ասֆալտապատման աշխատանքները։ Հիշեցնենք, որ Նինոծմինդայի քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել ապրիլի 15-ին։ Ըստ պետական գնումների գործակալության կայքի՝ մրցույթի նախապատրաստման արդյունքում պետք է ասֆալտապատվեն դեպի Նինոծմինդայի թիվ 1 և թիվ 2 գերեզմանատներ մուտքի ճանապարհները, Նինոծմինդայի հիվանդանոցի բակը և ասֆալտապատ ճանապարհների վրայի փոսեր (բացառությամբ կենտրոնական ճանապարհների) :
Ավարտվել են Նինոծմինդայի թիվ 1 և թիվ 2 գերեզմանատների մուտքի և ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։
«Ջավախավտոգզա» ՍՊԸ-ն հաղթել է մրցույթում՝ 823,000.00 լարիի դիմաց, հիվանդանոցի բակի ասֆալտապատման համար 50,000 լարի է հատկացվել, թիվ 1 գերեզմանատան ճանապարհի համար՝ 213,187 լարի իսկ թիվ 2 գերեզմանատան ճանապարհի համար՝ 152,023 լարի։