
Երևան-Բաթումի-Երևան մարդատար գնացքը կգործի հունիսի 24-ից, այս մասին հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղին»։
«Եկավ ամառը, հանգստի սեզոնը։ Անցկացրեք ձեր հանգիստը Սև ծովի ափին, և մենք կօգնենք ձեզ հասնել հանգստի վայր: Հունիսի 24-ից Երևան-Բաթումի-Երևան գնացքը կաշխատի երկու օրը մեկ։ Երթուղու պայմաններին և տոմսերի արժեքներին կարող եք ծանոթանալ մեր կայքում»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։
Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է հունիսի 14-ին։ «Հայաստանի հյուսիսային սահմանամերձ շրջաններում այն ընդհատվել էր ավերիչ ջրհեղեղի պատճառով, ինչի հետևանքով վնասվել էր երկաթուղու ավելի քան 2 կմ հատվածը»։