
Հացամթերքի ասոցիացիայի նախագահ Մալխազ Դոլիձեի խոսքով, ոլորտում իրավիճակը կայուն է, հացի գինը չի փոխվել։
Դոլիձեն խոսել է առկա միտումների մասին և նշել, որ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հետ հանդիպում է եղել, կողմերն աշխատում են հացամթերքի գնի պահպանման ուղղությամբ։
Ըստ նրա՝ լարիի արժեզրկումն արտացոլվել է ռուսական ալյուրի վրա, և ռուսական ալյուրը թանկացել է, ինչը համեմատաբար նվազեցրել է ռուսական ալյուրի ներմուծումը։
«Թեթևակի թանկացել է նաեւ տեղական ալյուրը՝ 50 լարիից դառնալով 52 լարի։ Սա այն սահմանն է, որի շուրջ մենք պայմանավորվել ենք, սրանից բարձր ալյուրի ինքնարժեքն այնքան էլ եկամտաբեր չէ», — ասել է Դոլիձեն։ aliq.ge