
Վրաստանում բարձր ջերմաստիճանի ֆոնին մինչև հունիսի 23-ը սպասվում է կարճատև անձրև, կայծակ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հունիսի 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։