Սուրբ կրակը Երուսաղեմից բերվեց Նինոծմինդա

Սուրբ  կրակը Երուսաղեմից բերվեց Նինոծմինդա

Ապրիլի 16-ին՝ Սուրբ Զատիկի օրը, առավոտյան 4:15 րոպեին Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին լուսավորվեց Տիրոջ գերեզմանից բերված բարեբեր կրակի լույսերեվ: Եկեղեցու խաչքավոր Վարազդատ Մարաբյանը կրակը բերել էր Երուսաղեմից, որը շաբաթ օրը վառվել էր Տիրոջ Հարության տաճարում:

Վարազդատ Մարաբյանը Սուրբ կրակը բերել էր օդանավով. Թբիլիսիի օդանավակայանից Սուրբ կրակը բերվել էր Նինոծմինդա, որտեղ հավատացյալները և Տեր Արմաշ քահանա Պողոսյանը դիմավորել էին Սուրբ Սարգիս եկեղեցում և վառել իրենց մոմերը:

Սուրբ կրակը տարին մեկ անգամ վառվում է Փրկչի տաճարում Զատկի նախօրեին: Այս տարի ևս այն վառվեց տաճարի ներսի մատուռում, քարե դամբարանի վրա, որի վրա Ավագ Շաբաթ օրը դրված է եղել Քրիստոսի մարմինը: Հենց այնտեղ է դարավոր ավանդույթի համաձայն Սրբագործ կրակի համար աղոթել ուղղափառ պատրիարքը: Առաջին րոպեներին այն չի վառում ոչ մաշկը, ոչ մազերը, այդ պատճառով էլ հավատացյալներն, ըստ ավանդույթի, կրակով լվանում են երեսները եւ գլուխները:

Ի դեպ ուշագրավ եւս մեկ տեղեկություն. Ավանդույթի համաձայն՝ այս օրը բախումներ են տեղի ունենում հույների ու հայերի միջեւ, որոնք վիճարկում են առաջինը տաճար մուտք գործելու իրավունքը:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting