Առատ տեղումների հետևանքով Լենտեխի-Ցագերի-Քութաիսի կենտրոնական ավտոճանապարհի հինգ հատվածներում սողանքներ են առաջացել, ինչի պատճառով ժամանակավորապես արգելափակվել էր բոլոր տեսակի ավտոմեքենաների շարժը։ Տեղեկությունը տարածել է Լենտեխիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից հայտնել են, որ աղետի գոտու բոլոր հինգ տարածքները մաքրվել են, իսկ մայրուղու երթևեկությունը վերականգնվել է։
Կենտրոնական ճանապարհի բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի և սյուների խափանման պատճառով էլեկտրաէներգիա չի մատակարարվում մունիցիպալիտետի մի քանի գյուղերին:
Մոբիլիզացվել է էլեկտրաէներգիա մատակարարող «Էներգո-ՊրոՋորջիայի» տեխնիկական խմբերը, վերականգնողական աշխատանքները շարունակվում են, և սպասվում է, որ մինչև օրվա վերջ էլեկտրաէներգիա կմատակարարվի քաղաքապետարանի ողջ տարածքում: