Գորելովկա գյուղում փլուզվել է գերեզմանոցի պարիսպը

Գորելովկա գյուղում փլուզվել է գերեզմանոցի պարիսպը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղում փլուզվել է Դուխոբորների գերեզմանատան պարիսպը. Տեղի բնակիչները գրավոր հայտարարությամբ դիմել են Նինոծմինդայի քաղաքապետարան։

NOR ռադիոյի լրագրողը զրուցել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Արմեն Բդոյանի հետ՝ հասկանալու համար, թե քաղաքապետարանն ինչ է մտադիր անել այս հարցում։ «Քաղաքապետարանն արդեն գրավոր դիմում է ստացել, հանձնաժողով կստեղծվի, կորոշեն, թե որքան գումար կպահանջվի վերանորոգման համար, և կսկսվի պարսպի վերանորոգումը։ Քաղաքապետարանը չի անտեսի այս փաստը»,– ասում է Արմեն Բդոյանը։

Հունիսի 19-ին Գորելովկա գյուղ են ժամանել քաղաքապետարանի ներկայացուցիչները և զննել գերեզմանոցի փլուզված ցանկապատը։

Առավել մանրամասն՝ մեր աուդիոձայնագրությունում

Radio NOR · სოფელ გორელოვკაში სასაფლაოს ღობე ჩამოინგრა