Վլադիմիրովկան Նինոծմինդայի մունիցիպալիտետի այն գյուղերի ցանկում է, որտեղ դեռևս ասֆալտապատ ճանապարհ չկա։
Բնակիչները դարձյալ իրենց դժգոհությունը հայտնեցին Փոկա գյուղից մինչև Վլադիմիրովկա տանող ճանապարհի անմխիթար վիճակի վերաբերյալ:
«Ընդամենը 1 ամիս առաջ ճանապարհը քանդել են, երկու օր աշխատելուց հետո տեխնիկաները մի քանի օր կանգնել են գյուղում, որից հետո նորից հետ են տարել։ Սկզբից ասում էին որ գարնանը պետք է վերանորոգեն ճանապարհը, հիմա էլ մոտենում է աշունը բայց ոչ մի աշխատանք չի տարվել։ Այդ ճանապարհի պատճառով ավտոմեքենաները ամեն օր փչանում են: Վերանորոգում ենք որպեսզի անցնի տեխնիկական ստուգում, բայց երկրորդ օրը դարձյալ շարքից դուրս է գալիս։ Սկսել են ճանապարհի վերանորոգման աշխատանքները գոնե վերջացնեն», -ասում են Վլադիմիրովկայի բնակիչները։
Մանրամասները՝ տեսանյութում․
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 29 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետը հայտարարել է էլեկտրոնային մրցույթ (NAT230027460) Փոկա-Վլադիմիրովկա ճանապարհի վերանորոգման համար՝ 2 372 400 լարի արժողությամբ։ Հատկացված գումարի 95% -ը ֆինանսավորվում է պետական, իսկ 5% -ը տեղական բյուջեից։ Մրցույթը՝ 2 202 000 լարիով շահել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը։ Աշխատանքների իրականացման ժամկետը պայմանագրի ստորագրումից հետո կազմում է 20 շաբաթ։
Կարդացեք նաև՝