Հրապարակվել է Վրաստանի ուսուցիչների աշխատավարձի բարձրացման նոր բանաձևը: Կառավարության որոշմամբ` ուսուցիչների վարձատրության նոր մեխանիզմը կգործի 2024 թվականի հուլիսի 1-ից։
Օրենսդրական տեղեկագրում այսօր հրապարակվել են հանրակրթական դպրոցների ուսուցիչների վարձատրության նվազագույն չափը և վարձատրության ժամկետների սահմանման մասին նոր հրաման։ Կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարի համապատասխան հրամանի համաձայն, ուսուցչի աշխատավարձը ներառում է.
պաշտոնեական աշխատավարձ, որը հաշվարկվում է հետևյալ չափանիշներով.
կրթություն և որակավորում,
աշխատանքային փորձ,
աշխատանքային ծանրաբեռնվածություն:
2. հնարավոր հավելավճարներ,
առաջատար կամ մենթոր ուսուցչի ֆունկցիոնալ հավելավճար (համապատասխանաբար՝ 150 լարի և 300 լարի),
կլասկոմպլեկտ դասավանդում՝ 40 լարի 50 թեթրի,
ոչ վրացալեզու դպրոցներում/սեկտորներում հետևյալ առարկաներից մեկի դասավանդման հավելավճար. վրացերեն՝ ոչ վրացալեզու դպրոցների համար, Վրաստանի պատմություն, Վրաստանի աշխարհագրություն՝ 40 լարի 50 թեթրի,
դասղեկի հավելավճար՝ 101 լարի 25 թեթրի,
բարձրլեռնային բնակավայրում գտնվող հանրակրթական դպրոցի ուսուցչի հավելավճար՝ 150 լարի:
Պաշտոնեական աշխատավարձը որոշվում է ըստ ծանրաբեռնվածության՝ համաձայն ստորև բերված աղյուսակի.