Վրաստանում առավել հաճախ 100 լարիանոց թղթադրամներն են կեղծվում։ Այս մասին է վկայում Ազգային բանկի 2023 թվականի զեկույցը:
Մասնավորապես, ըստ Ազգային բանկի՝ 2023 թվականին հայտնաբերված լարիի կեղծ թղթադրամների թիվը 2022 թվականի համեմատ նվազել է 58,1 տոկոսով, իսկ կեղծ եվրոյի թղթադրամների թիվը՝ 27,6 տոկոսով։
Բացի այդ, նվազել են նաև այլ արտարժույթի կեղծ թղթադրամների քանակը՝ 62,6 տոկոսով, իսկ կեղծ դոլարային թղթադրամների քանակն աճել է 9,9 տոկոսով։
Նույն զեկույցի համաձայն, 2023 թվականին հայտնաբերված լարիի կեղծ թղթադրամների և մետաղադրամների 52,52 տոկոսը եղել է 100 լարի անվանական արժեքով, որին հաջորդում են 1 լարիի մետաղադրամները՝ 21 տոկոսով, 3-րդ տեղում 50 լարիանոցն է՝ 19,5 տոկոսով։ aliq.ge