
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները 100 դոլարանոց կեղծ թղթադրամների օգտագործման փաստով ձերբակալել են մեկ անձի։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ամբաստանյալը Թբիլիսիում ծախսել է 3700 ԱՄՆ դոլարի կեղծ 100 դոլարանոց՝ ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով։
Հետաքննության արդյունքում կեղծ թղթադրամներն ամբողջությամբ հայտնաբերվել են։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 7-ից 10 տարի ժամկետով։ sknews.ge