ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ մարդկանց վաճառքի (թրաֆիքինգի) և առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու մեղադրանքով ձերբակալվել է 4 անձ։ Հանցագործությունները պատժվում են մինչև 14 տարի ազատազրկմամբ։
Ձեռնարկված համալիր քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամբաստանյալները մշակել են մարդկանց թրաֆիքինգի ծրագիր։ Ծրագիրն ավարտին հասցնելու համար հաշմանդամ քաղաքացի է հավաքագրվել և ենթարկվել սեռական շահագործման։ Մասնավորապես, տուժողի նկատմամբ կիրառելով հոգեբանական բռնություն, որոշակի փոխհատուցման դիմաց հարկադրել են սեռական ծառայություններ մատուցել այլ անձանց։ Այս եղանակով ստացված գումարը ամբաստանյալներին է պատկանել։
Մարդկանց թրաֆիքինգի համար ձերբակալվածները նախկինում դատապարտված անձինք են. 1972 թվականին ծնված Մ.Է.-ն, 1990 թվականին ծնված Լ.Ա.-ն 1959 թ ծնված Ե.Լ.-ն եւ մյուս կողմից առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու մեղադրանքով ձեռբակալվել է 1972 թվականին ծնված, նախկինում դատապարտված Ի.Կ.ն։
Քննությամբ պարզվել է նաեւ, որ հիշյալ հանցավոր պլանի մասին տեղյակ է եղել ամբաստանյալ Ի.Կ.-ն, թեեւ հանցագործության մասին չի հայտնել իրավապահ մարմիններին։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի երկրորդ մասով և 376-րդ հոդվածով։ sknews.ge