Ատեստատների տրամադրումը՝ հունիսի 24-ից

Ատեստատների տրամադրումը՝ հունիսի 24-ից

Վրաստանում հիմնական կրթության վկայականների (ատեստատների) տրամադրումը կմեկնարկի հունիսի 24-ից, տեղեկացնում է Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունը։

Դպրոցը բարեհաջող ավարտած շրջանավարտը փաստաթուղթը ստանալու համար կարող է դիմել Արդարադատության տուն, Համայնքային կենտրոն, Պետական ​​ծառայությունների զարգացման գործակալություն կամ շարժական արդարադատության տուն։

Շրջանավարտները հայտը ներկայացնելուց 10 աշխատանքային օր հետո կստանան հիմնական կրթության վկայականները։ Փաստաթուղթն արագացված կարգով ստանալու ցանկության դեպքում գործում է հավելավճար։

Մինչև դեկտեմբերի 31-ը հիմնական կրթության վկայականները կտրվեն անվճար։ Փոխանցում է aliq.ge-ն։