
Թուրքիայում խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 11-ի։
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Մարդինի և Դիարբեքիրի շրջաններում բռնկված հրդեհի հետևանքով զոհեր են գրանցվել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տուժել է 78 մարդ, որոնցից հինգը բուժվում են վերակենդանացման բաժանմունքում։
Բացի այդ, հրդեհի հետեւանքով սատկել են հարյուրավոր ընտանի կենդանիներ։ Այս պահին իրավիճակը վերահսկելի է։
Բնակիչները ենթադրում են, որ հրդեհը բռնկվել է էլեկտրահաղորդման գծից, որտեղից կրակն արագ տարածվել է մի քանի բնակավայրերի վրա։
Հրդեհի պատճառները հետաքննվում են։ 1tv.ge