
Հունիսի 23-ին մեկնարկում է Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրը։ Այսօր կկայանա երկու հանդիպում։
Նշենք, որ երրորդ տուրի բոլոր հանդիպումները կմեկնարկեն 23։00-ին։
Այսօր կկայանան A խմբի հանդիպումները։ Գերմանիայի հավաքականը կմրցի Շվեյցարիայի ընտրանու հետ, իսկ Շոտլանդիան՝ Հունգարիայի։ Գերմանիայի հավաքականն արդեն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր։
A խմբի մրցաշարային աղյուսակը երկրորդ տուրից հետո․
Գերմանիա — 6 միավոր
Շվեյցարիա — 4
Շոտլանդիա — 1
Հունգարիա — 0