
Հնդկաստանում ալկոհոլային թունավորման հետեւանքով 54 մարդ է մահացել, մոտ 100 մարդ ծանր թունավորումով շարունակում է մնալ հիվանդանոցում։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավային Թամիլ Նադու նահանգում։ Խմիչքը հավանաբար մեթանոլ է պարունակում։
Իրավապահները հետաքննում են դեպքը։
Կեղծ ոգելից խմիչքների արտադրության և վաճառքի գործով ձերբակալվել է յոթ մարդ։ 1tv.ge