Երևանյան փողոցի կոյուղագծերի փոսերի խնդիրը արդեն յոթ ամիս է չի լուծվում

Երևանյան փողոցի կոյուղագծերի փոսերի խնդիրը արդեն յոթ ամիս է չի լուծվում

Նինոծմինդա քաղաքի Երևանյան փողոցի կոյուղագծերի բաց փոսերի խնդիրը դեռևս մնում է չլուծված: Դրանք գտնվում են բաց վիճակում արդեն յոթ ամիս է:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեբելի Գագիկ Ղարսլյանի խոսքով՝ տվյալ խնդիրը պետք է լուծվի ՛՛Ջավախք Ավտո-Գզա՛՛ ճանապարհաշինական ընկերության կողմից: Մենք էլ համպատասխանաբար դիմեցինք այդ ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեին, ով պատասխանեց.
՛՛Այն ինչ նախատեսված է եղել ծրագրով, մենք կատարել ենք, այդ փոսերի խնդիրը մեր ծրագրի մեջ չի մտնում՛՛:

Հիշեցնենք, որ 2016թ. աշնանը ՛՛Ջավախք Ավտո-Գզա՛՛ ընկերությունը ավարտին էր հասցրել Երևանյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները, սակայն կոյուղագծերի փոսերը այդպես էլ մնացել են բաց վիճակում՝ խանգարելով տրանսպորտի տեղաշարժին:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting