
Հունիսի 22-ին, Ախալքալաքի մունիցպալիտետի Կիրովական գյուղի արհեստական լճում կնոջ մարմին է գտնվել։ Ըստ Ներքին գործերի նախարարության՝ գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն։
Մահացածի մասին շրջանառվող խոսակցությունները տարբեր են։ Չճշտված տվյալների համաձայն՝ մահացածը 67 տարեկան է։
Գործի վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է վարում Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն, ինչը նշանակում է՝ ինքնասպանության հասցնել։ jnews.ge