Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է մինչև հունիսի 26-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Ըստ կանխատեսումների՝ Վրաստանում հունիսի 25-ի օրվա վերջից մինչև 26-ի օրվա վերջը սպասվում է կարճատև անձրև և կայծակ, տեղ-տեղ՝ քամու ուժգնացում՝ արևմտյան ուղղությամբ, հնարավոր է կարկուտ, 3-4 բալանոց փոթորկի ալիք ծովում:
«Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերի վրա հեղեղումներ, լեռնոտ և լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացներ (սպառնալիքի մակարդակը միջին է)», – ասված է շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։