Փոքր Խանչալի գյուղի առաջնահերթ հիմնախնդիրները

Փոքր Խանչալի գյուղի առաջնահերթ հիմնախնդիրները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղը ունի շատ հիմնախնդիրներ, որոնք հիմնականում կապված են գյուղատնտեսության հետ:

Գյուղում ապրում է մոտ 540 մարդ. նրանք բոլորն էլ զբաղվում են գյուղատնտեսությամբ: Մի քանի հեկտարներով կարտոֆիլ են ցանում և անասուններ պահում: Նրանք դժվարություններ ունեն կարտոֆիլի սերմացու, պարարտանյութ և տրակտորների համար վառելանյութ ձեռք բերելու հարցում:

Բնակիչները խնդրում են մունիցիպալիտետի ղեկավարությունից, որպեսզի վերջինս օգնի նրանց այս հարցում՝ նաև հնարավորություն տալով իրենց վառելանյութի և պարատանյութի համար վճարել աշնանը՝ բերքավաքից և կարտոֆիլի վաճառքից հետո: Ինչպես բնակիչներն իրենք են ասում, վերջին տարիներին չեն կարողանում կարտոֆիլի բերքը, կաթը և մսամթերքը իրացնել բարձր գներով:

՛՛Կարտոֆիլը մենք վաճառել ենք 30 թեթրիով, ստացված գումարը ավելի քիչ է, քան այն գումարը, որը մենք ծախսել էինք կարտոֆիլը ցանելու և հավաքելու համար: Մեկ լիտր հանքային ջուրն արժե 1 լարի, որն ավելի թանկ է, քան 1 լիտր կաթը, իսկ մսամթերքը գնում են թուրքերը ցածր գներով՛՛,-անհանգստություն հայտնելով նշեցին Փոքր Խանչալի գյուղի բնակիչները:

Բնակիչները տվյալ խնդրի լուծումը տեսնում են իրացման կետ ստեղծելու մեջ, որտեղ կկարողանան պատշաճ գներով իրացնել իրենց արտադրանքը:
Մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.


Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting