Պատմական հանդիպում․ Վրաստանը 2 – 0 հաշվով հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ փլեյ-օֆֆ

Պատմական հանդիպում․ Վրաստանը 2 – 0 հաշվով հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ փլեյ-օֆֆ

Ավարտվեց Եվրո-2024-ի խմբային փուլը: Այսօր կայացան երրորդ տուրի վերջին հանդիպումները F խմբում։

Վրաստանի հավաքականը սենսացիոն հաղթանակ տոնեց Պորտուգալիայի հետ խաղում 2-0 հաշվով։ Նախ առաջին րոպեներին հանդիպման հաշիվը բացեց Խվիչա Կվարացխելիան։ Երկրորդ խաղակեսում Միկաուտաձեն իրացրեց 11 մետրանոց հարվածը․ նա խփեց իր 3-րդ գոլը մրցաշարում և գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։