Լեհաստանի իշխանությունները այս տարվա սկզբից 98 հազարից ավելի աշխատանքային վիզա են տրամադրել, հիմնականում Վրաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներին, այն դեպքում, երբ 2023 թվականին նման վիզաների թիվը կազմել է 248 հազար: Հետևաբար, այս տարի օտարերկրացիներին Լեհաստանի վիզաների տրամադրումը զգալիորեն նվազել է՝ համեմատած 2023 թվականի հետ:
Այս մասին տեղեկությունը տարածում է Rzeczpospolita թերթը՝ հենվելով երկրի արտաքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների վրա:
Լեհաստանի նոր իշխանությունը նաև վերացրել է առաջնահերթ վիզային ծրագիրը՝ Poland Business Harbor -ը, որը IT մասնագետները ակտիվորեն օգտագործում էին:
Պարբերականը նշում է, որ Վարշավան գրեթե դադարեցրել է հումանիտար վիզաների տրամադրումը: Մասնավորապես, այս տարվա սկզբից տրվել է միայն 542 այդպիսի վիզա, մինչդեռ անցած տարի Լեհաստանի իշխանությունները տրամադրել էին ավելի քան 4,5 հազար հումանիտար վիզա:
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը որոշել է նաև հունիսի 1-ից բարձրացնել D կատեգորիայի վիզայի վճարը մինչև 135 եվրո, որը թույլ է տալիս մնալ երկրում երեք ամսից ավելի: Այս արժեքը 45 եվրոյով ավելի է, քան Շենգեն վիզայի ստանդարտ վճարը:
Նշենք, որ «Օրենք և արդարություն» կուսակցության կառավարման ժամանակ Լեհաստանը ԵՄ-ում վիզաների տրամադրման առաջատար երկրներից մեկն էր: tv9news.ge