Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ քննության թեստերում մայիսի 1-ից փոփոխություններ են կատարվել:
«Ալիք Մեդիա»-ն, հիմնվելով Վրաստանի պետական ծառայությունների զարգացման գործակալության կայքում առկա տեղեկատվությանը, ներկայացնում է քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ քննությունների թեստերը:
Վրաց լեզվի քննությունը 200 թեստից է բաղկացած. հարցերի հետ միասին հասանելի են նաև ճիշտ պատասխանները: Թեստերը հասանելի են այստեղ:
Պատմության քննությունը 200 թեստից է բաղկացած. հարցերի հետ հասանելի են ճիշտ պատասխանները: Թեստերին կարելի է ծանոթանալ այստեղ:
Իրավունքի հիմունքների քննությունը 200 թեստից է բաղկացած. դրանք պատասխաններով ներկայացված են այստեղ:
Հիշեցնենք. Երբևէ Վրաստանի քաղաքացի չեղած անձինք պետք է քննություն հանձնեն վրաց լեզվից, պատմությունից և իրավունքի հիմունքներից, իսկ Վրաստանի քաղաքացիությունը կորցրած քաղաքացիները եթե ցանկանում են վերականգնել քաղաքացիությունը, պետք է քննություն հանձնեն միայն վրաց լեզվից: