Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները ապօրինի անտառօգտագործման դեմ պայքարի շրջանակներում Սամցխե-Ջավախեթիում, Կախեթիում և Իմերեթիում հայտնաբերել են 3 ապօրինի սղոցարան։
Բորջոմիի քաղաքապետարանի Տաձրիսի գյուղում քաղաքացին իր տան նկուղում տեղադրել է չգրանցված սղոցող մեքենա։ Սղոցարանի տարածքում ապօրինի ձեռք բերված փշատերևների 12 միավոր կլոր փայտանյութ (գերաններ) է տեղադրել։
Կվարելիի քաղաքապետարանի Սաբուե գյուղում քաղաքացին իր բնակելի տանը տեղադրել է ժանտային տիպի չգրանցված սղոցարան։ Տարածքից հանվել է 5,6 խմ տարբեր տեսակի առաջնային մշակման արտադրանք (պլանկա)։
Ճիաթուրայի քաղաքապետարանի Խրեյթ գյուղում քաղաքացին պետական անտառում տեղադրել էր չգրանցված ժապավենային սղոցող մեքենա։ Շրջակայքում կնքվել է 3,5 խմ առաջնային մշակման արտադրանք (տախտակ) և 10 միավոր չմշակված կլոր փայտանյութ (գերան):
Քանի որ երեք փաստերն էլ պարունակում են քրեական հանցագործության նախանշաններ, նյութերն ուղարկվել են համապատասխան մարմիններին՝ հետագա գործողությունների համար։ sknews.ge