
Հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է Վրաստանի ՆԳ նախարարության պաշտպանության ոստիկանության դեպարտամենտի տեսուչին՝ դիտավորությամբ առողջությանը ոչ ծանր վնասվածք պատճառելու և այլոց գույքին վնաս պատճառելու փաստով։
«Քննությամբ պարզվել է, որ 2024 թվականի փետրվարի 15-ին Գարդաբանի շրջանում մեղադրյալ իրավապահը բանավոր վիճաբանության հիման վրա երկաթե առարկայով վնասել է տուժողին պատկանող ավտոմեքենան, ապա տարբեր հատվածներում տուժողին պատճառել ֆիզիկական վնասվածքներ։
Հատուկ քննչական ծառայությունը տուժողի դիմելուց անմիջապես հետո ձեռնարկել է անհետաձգելի քննչական գործողություններ։ Դեպքի ականատեսները հարցաքննվել են, կատարվել են դեպքի վայրի և վնասված ավտոմեքենայի զննություն, տարբեր իրեղեն ապացույցներ, որից հետո պաշտպանության ոստիկանության տեսուչին մեղադրանք է առաջադրվել 118-րդ հոդվածի 1-ին և 187-րդ հոդվածի առաջին մասով»,- հայտնել են Հատուկ քննչական ծառայությունում։
Հանցագործությունը պատժվում է մինչև հինգ տարի ազատազրկմամբ։ Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է գործի քննությունը։