Մեծ Խանչալի գյուղի լճի մոտ գտնվող տնկիների մասը չորացել են, իսկ մի մասն էլ պոկված են տեղերից:
2016թ. ապրիլին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի աշխատակիցները կեչու, սոճու և եղևնու տնկիներ էին տնկել լճի հարակից տարածքում:
Պարզովում է, որ մի տարի անց այդ տնկիների մեծ մասը չեն աճել կամ բացակայում են իրենց տեղերից:
Հիշեցնենք, որ վերոնշյալ ծառատեսակների 1700 տնկիներ ստացվել էին Վրաստանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից:
Մոտ ապրող բնակիչների խոսքով՝ այդ տարածքը օգտագործվում է որպես անասունների արոտավայր, ինչն էլ տնկիների վնասման և անհետացման հիմնական պատճառ կարող է լինել: Նրանց խոսքով պատճառներից մեկն էլ այն է, որ դրանք տնկելուց հետո ոչ մի անգամ չեն ջրվել:
Գարուշ Արզումանյան