Վրաստանում գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու ցանկություն է հայտնում 11 թեկնածու. նրանց թեկնածությունները ներկայացվել են դատախազության խորհրդին։
Թեկնածուներն են.
Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնակատար Գիորգի Գաբիտաշվիլին. նրա թեկնածությունը ներկայացրել են ակադեմիական շրջանակի ներկայացուցիչները։ Դատախազության խորհրդի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ վերջինիս աջակցում են 463 դատախազներ և քննիչներ։
Փաստաբան և իրավաբան Լալի Բունտուրիի թեկնածությունը Դատախազական խորհրդին է ներկայացրել քաղաքացիների «Վրաստան» քաղաքական միավորումը։
Փաստաբան և իրավաբան Գրիգոլ Գագնիձեի թեկնածությունն առաջադրել են մի շարք հասարակական կազմակերպություններ։
Փաստաբան և իրավաբան Դարեջան Բուցխրիկիձեն անձամբ է ներկայացրել իր թեկնածությունը դատախազության խորհրդին։
Փաստաբան և իրավաբան Սալոմե Ջանուաշվիլիին ներկայացրել են ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները։
Փաստաբան և իրավաբան Անդրոնիկ Սարիբեկովն անձամբ է ներկայացրել իր թեկնածությունը դատախազության խորհրդին։
Փաստաբան Դավիթ Բարբաքաձեին ներկայացրել է «Բարեկամության կամուրջ — Քարթլոսի» կազմակերպությունը։
Փաստաբան Ալեքսանդր Կոբաիձեն անձամբ է ներկայացրել իր թեկնածությունը դատախազության խորհրդին.
Փաստաբան և իրավաբան Լազարե Ջորբենաձեի թեկնածությունն առաջադրել է «Վրաստան» կուսակցությունը;
Փաստաբան և իրավաբան Պաատա Շավաձեն անձամբ է ներկայացրել իր թեկնածությունը դատախազության խորհրդին.
Փաստաբան Վիկտոր Ախալբեդաշվիլիին ներկայացրել է «Իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ն։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն մայիսի 23-ին առողջական խնդրի պատճառով հրաժարական է տվել։ Դատախազության խորհուրդն իրավասու է ընտրել նոր գլխավոր դատախազ։ aliq.ge