
5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Լերիկի շրջանում (Հարավային Ադրբեջան-խմբ.), հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։
«Հունիսի 28-ին՝ ժամը 07:43-ին, Լերիկի շրջանում գրանցվել է 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի օջախի խորությունը 18 կմ է եղել։ shantnews.am