Լուսանկարը արխիվից
Թափառող շների չլուծվող հարցը գնալով մեծ խնդիրներ է ստեղծում մարդկանց համար։ Օրերս Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղի բնակիչներից մեկի անասնագոմ են մտել թափառող շները և հոշոտել նրա գառներին։
Բնակիչը գոմում հայտնաբերել է հոշոտված վեց գառներին։ Անասնապահությունը գյուղաբնակ ժողովրդի հիմնական եկամտի աղբյուրներից մեկն է, իսկ կրած վնասը բնակչի համար բավականին մեծ է։ Մեկ գլուխ գառն արժե 250֊300 լարի, հետևաբար բնակչի տույժի չափը 1500֊ 1800 լարի է։
Նշենք որ նման դեպք անցյալ տարի ևս գրանցվել է գյուղում, բայց անտուն շների հարցով ոչ ոք չի զբաղվում և կենդանիները շարունակում են վնաս հասցնել բնակիչներին։