Նինոծմինդա քաղաքի Հայոս-Քարթլոս զբոսայգում մանկական խաղահրապարակի ատրակցիոնների մեծ մասը ջարդված են:
Ջարդված են ճոճանակները և ոլորանները, իսկ ավազի փոխարեն խիճ է լցված: Նինոծմինդա քաղաքի բնակիչ Արմենի խոսքով՝ անհնար է հասկանալ, թե ով կարող էր նման բան անել, մանկական խաղահրապարակը շարքից դուրս է եկել: Ըստ նրա՝ մարդիկ պետք է հասկանան, որ դա իրենց երեխաների հետաքրքիր ժամանցի համար է, այն պետք է պահել և պահպանել:


Ճոճանակների տեսքը


Կարուսելի մնացորդը


Մանկական ոլորան

Ոլորանի վրա վտանգավոր է սահել

Բորիս Ղարսլյան