Տեղումնառատ եղանակ մինչև հուլիսի 2-ը

Տեղումնառատ եղանակ մինչև հուլիսի 2-ը

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակում է Վրաստանում հունիսի 29-30-ին և հուլիսի 1-ին սպասվող եղանակի կանխատեսումը։

Վրաստանի որոշ շրջաններում մինչև հուլիսի 2-ը սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի։

Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև և կայծակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան տաքություն։

Քարթլիում ևս սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան տաքություն։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան տաքություն։.aliq.ge