Ձերբակալվել է դեռահասի ինտիմ լուսանակրները տարածելու մեղադրանքով

Ձերբակալվել է դեռահասի ինտիմ լուսանակրները տարածելու մեղադրանքով

Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) 13-ամյա դեռահասի ինտիմ լուսանկարները տարածելու մեղադրանքով 28-ամյա երիտասարդի է ձերբակալել: Ըստ ՀՔԾ-ի՝ տուժողն ու մեղադրյալը շփվել են Facebook սոցիալական ցանցի միջոցով, իսկ մինչ այդ ծանոթացել են TikTok-ով:

«Տեսազանգի ընթացքում մեղադրյալը անչափահասին սպառնալիքով մերկանալ է ստիպել: Տեսազանգով շփվելիս անչափահասը նկատել է, որ մեղադրյալը, այսպես կոչված՝ սքրինշոթ է անում իրեն։ Նա մեղադրյալին խնդրել է ջնջել ինտիմ բովանդակության լուսանկարները»,- նշել է ՀՔԾ-ն:

ՀՔԾ-ի տվյալներով՝ շուտով սոցիալական ցանցերում տարածվել են 13-ամյա դեռահասի մերկ վիճակում արված լուսանկարները։ Անհայտ անձինք կապվել են դեռահասի հետ և սպառնացել լուսանկարներն ուղարկել մորը։
«Մեղադրյալի բջջային հեռախոսում հայտնաբերվել են նաև այլ անչափահաս աղջիկների ինտիմ բովանդակության լուսանկարներ»,- հավելել է ՀՔԾ-ն:

Ձերբակալվածին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում. հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով՝ անձնական կյանքին ներխուժում որակմամբ։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՀՔԾ-ն դեռահասի ինտիմ լուսնարկները տարածելու և սպառանալու մեղադրանքով: aliq.ge