Այսօր՝ հունիսի 30 -ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղում նշվեց մեծ ճանաչում ունեցող աշուղ Ջիվանու տոնը։
Աշուղ Ջիվանուն նվիրված «Ջիվանու օր» ամենամյա տոնակատարությանը մասնակցելու համար Կարծախ էին ժամանել՝ ղեկավար անձինք, քաղաքապետարանի աշխատակիցներ, հյուրեր ինչպես Վրաստանի տարբեր շրջաններից, այնպես էլ Հայաստանի։
Միջոցառումը սկսվեց Կարծախում տեղադրված աշուղ Ջիվանու հուշարձանին հարգանքի տուրք մատուցելով, որից հետո այցելություն իրականացվեց ՋԱՀ -ի կողմից հիմնադրված Աշուղ Ջիվանու տուն-թանգարան։
Այնուհետև տեղի ունեցավ համերգային ծրագիր։ Ելույթ ունեցան՝ ՀՀ «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, Ախալքալաքի մշակույթի կենտրոնի երգի և պարի համույթները գլխավորությամբ աշուղ Ալիք-Ջավախքի, ժողովրդական երգիչ՝ Մավր Մկրտչյանը և այլոք։
Նշենք նաև, որ միջոցառումն իրականացվել է Ախալքալաքի քաղաքապետարանի, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հետ համատեղ: ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կարդացեք նաև՝