Նինոծմինդա քաղաքի “PITA” երիտասարդական կենտրոնը անցկացրեց իր հերթական ակցիան՝ գրքեր հավաքելով գրադարանի համար:
Ակտիվիստները կենտրոնի կոորդինատոր Իրինա Ղարսլյանի հետ միասին անցան Նինոծմինդա քաղաքի տներով և հավաքեցին հին գրքեր, որպեսզի այն փոխանցեին քաղաքային գրադարանին: Ակցիայի արդյունքում պարզ դարձավ, որ շատ բնակիչներ տանը ունեն գրադարան, սակայն չեն կարդում այդ գրքերը:
Իրինա Ղարսլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նրանք ծրագրել էին հավաքել միայն մանկական գրականություն մանկականգրադարանի համար, բայց հավաքի ժամանակ բնակիչներից շատերն իրենք առաջարկեցին գեղարվեստական գրականություն:
Գանձա և Արագյալ գյուղերի բնակիչները պասիվ գտնվեցին այս հարցում, երկու գյուղից միասին հավաքվել էր ընդամենը տաս գիրք:
“Մեկ օրվա ընթացքում բավականին շատ գրքեր հավաքեցինք, մի բնակիչ նույնիսկ իր ամբողջ գրադարանը տվեց, որոնք շատ հետաքրքիր և օգտակար գրքեր են: Մեզ մնում էր տեսակավորել և փոխանցել քաղաքային գրադարանին՛՛,- նշեց Իրինա Ղարսլյանը:
Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիայի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ՛՛Համերաշխության, քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացման և ի աջակցություն ինտեգրացիայի՛՛ ծրագրի շրջանակներում:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Անահիտ Զալալյան