
Այսօրվանից ուսուցիչների աշխատավարձի նոր մեխանիզմը ուժի մեջ է մտնում։ Համապատասխան որոշումն ընդունել է Վրաստանի կառավարությունը։
Նոր քաղաքականության համաձայն, հանրային դպրոցի բոլոր կարգավիճակ ունեցող ուսուցիչների և հատուկ ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա միջինում 500 լարիով։
Կրթական համակարգում մոտ 52 000-ից ավելի ուսուցիչ կա, որոնցից միջինում 500 լարիով աշխատավարձը կբարձրանա 21 000 ուսուցչի, 600 լարիով՝ մոտ 8000 ուսուցչի, 700 լարիով՝ մոտ 5000 ուսուցչի, 800 լարիով՝ 3000 ուսուցչի, ինչը ընդհանուր կազմում է ուսուցիչների ավելի քան 70%-ը։ Մոտ 25% ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 300-400 լարիով։ Նվազագույնը 200 լարի ավելացում, նույնիսկ փոքր ժամային ծանրաբեռնվածության դեպքում, կվերաբերի բոլոր ուսուցիչներին։ Նման ուսուցիչները կազմում են ընդհանուրի մոտ 5%-ը։