Այսօր՝ հուլիսի 1 -ին, Ախալքալաքում տեղի ունեցավ մերօրյա աշուղ Ալիք-Ջավախքին պատկանող «Գանձարան» հայ աշուղական երգերի 17 -րդ հատորի` «Ջավախքի կանչը» գրքի շնորհանդեսը։
Նշենք, որ հարյուրից ավելի երգերի հեղինակ աշուղ Ալիք-Ջավախքի այս հատորը դրվել է Սայաթ Նովայի, Ջիվանի, Հավասի, Շերամի, Շահենի և այլ մեծերի գործերի կողքին։ Երգարանի հրատարակման գործում իր ուրույն ներդրումն է ունեցել Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը։
Ցերեկույթին ներկա էին՝ ՀՀ «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, Ախալքալաքի մունիցիպալիտետի ղեկավարությունը, ինտիլիգենցիայի ներկայացուցիչներ, աշուղ Ալիք-Ջավախքի ընտանիքն ու հարազատները։
Հիշեցնենք, որ երգարանը հրատարակվել է մոսկվաբնակ, ծնունդով Ախալքալաքի մունիցիպալիտետի Մերենիա գյուղից, Ռոբերտ, Մարտուն և Գեորգի Պապոյան եղբայրների հովանավորությամբ։
Մանրամասները՝ աշուղի հետ մեր զրույցում․
Կարդացեք նաև՝