Ապրիլի 19-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեբելի Գագիկ Ղարսլյանը խորհրդակցություն անցկացրեց գամգեոբայի գյուղերի ներկայացուցիչների և գամգեոբայի աշխատակիցների հետ:
Հանդիպման ժամանակ գամգեբելին և Մշակույթի և սպորտի բաժնի ղեկավար Ժորա Սնխչյանը ներկայացրին այն առաջնահերթ միջոցառումների ցանկը, որոնք ծրագրված է իրականացնել ընթացիկ ամսվա ընթացքում, մասնավորապես խոսվեց ՛՛Ջավախքի գարուն՛՛ մարզական միջոցառման մասին, որը տեղի է ունենալու ապրիլի 22-ին Վլադիմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների անունը կրող մարզադաշտում, ինչպես նաև ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառման մասին:
Գամգեոբայի գյուղերի ներկայացուցիչներին հանձնարարվեց իրենց գյուղերի բնակիչներին իրազեկել սպասվող միջոցառումների մասին: Մշակույթի և սպորտի վարչության ղեկավար Ժորա Սնխչյանի խոսքով՝ լավ իրազեկվածության դեպքում ավելի շատ մարզիկներ և բնակիչներ կարող են մանակցել ինչպես մարզական, այնպես էլ մշակությաին միջոցառումներին:
Նյութի մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.
Գարուշ Արզումանյան