ՈՒԵՖԱ-ն ավելի քան 1,2 մլն եվրոյի չափով տուգանել է Եվրոպայի առաջնությունում ներկայացված ազգային ֆուտբոլային ասոցիացիաներին։
Վրաստան-Թուրքիա խաղից առաջ Դորտմունդի մարզադաշտում վրացի և թուրք երկրպագուների միջև կարճատև ծեծկռտուքից հետո ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 30 հազար եվրոյի չափով, իսկ Թուրքիային՝ 25 հազար եվրոյի։
Հատկանշական է, որ մրցաշարը հյուրընկալող Գերմանիան տուգանվել է երկու անգամ՝ ընդհանուր առմամբ 20 հազար եվրոյի չափով, խաղադաշտում անվտանգությունը չապահովելու համար։ Հիշեցնենք. Պորտուգալիա-Թուրքիա և Պորտուգալիա-Վրաստան խաղերի ընթացքում բազմաթիվ երկրպագուներ ներխուժեցին խաղադաշտ՝ Ռոնալդուի հետ լուսանկարվելու համար։
8 թիմեր՝ Հունգարիան, Շվեյցարիան, Խորվաթիան, Ալբանիան, Լեհաստանը, Սերբիան, Ռումինիան և Բելգիան, նույնպես տուգանվել են երկրպագուների անհարկի պահվածքի համար:
Միայն Սլովակիան և Իսպանիան են խուսափել տուգանքից։