
Այսօր՝ հուլիսի 2 -ին, Ախալքալաք – Ախալցխա ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Իրար են բախվել բեռնատար և Ford մակնիշի ավտոմեքենաները։
Լուսանկարներից երևում է, որ մեքենաները զգալի վնաս են կրել։
NOR ռադիոկայանի աղբյուրների փոխանցմամբ պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել։
Դեպքի վայրում են շտապ օգնության և Վրաստանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։
Կարդացեք նաև՝